Իսկ Վահան Քերոբյանը հաշվե՞լ է
Տնտեսություն
12:38 10/02/2023
Հայաստան

Իսկ Վահան Քերոբյանը հաշվե՞լ է

«Ասում եք, որ այսօր ՀՀ-ում օտարերկրյա ներդրումները 17 % է, դուք ասում եք՝ թիրախը 25% է: Հիմա ես ձեզ ուղիղ հարցնում եմ՝ հաշվե՞լ եք հաջորդ տարիներին ներդրումների ինչքան աճ պետք է լինի տնտեսական աճի հետ միասին, որպեսզի ձեր թիրախը՝ 2026 թվականին ՀՆԱ-ի 25 %-ը, խոցվի»,-խորհրդարանում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:

Ընդդիմադիր պատգամավորը հայտնեց, որ անձամբ հաշվել է և այն անիրատեսական է համարում, քանի որ ամեն տարի Հայաստանում 17-18 % ներդրումների աճ պետք է ապահովվի, որպեսզի այդ  թիրախը խոցվի:

«Գիտեք, որ կան դժվարություններ ներդրումային ծարգրերի իրագործման առումով: Մենք շարունակական ջանքեր ենք գործադրում, որպեսզի երեք հիմնական ուղղություններով՝ կառավարության կատարած կապիտալ ծախսերի, տեղական ընկերությունների կողմից կատարվող ռեինվեստիցիաների և օտարերկրյա ուղղակի ներդրումների օգնությամբ կարողանանք մեր թիրախը խոցել, պլանը դա է»,-պատասխանեց Վահան Քերոբյանը:

Placeholder