Իլոն Մասկին պակասել է 6 միլիարդ դոլար՝ կրկին աշխարհի ամենահարուստ մարդը դառնալու համար
Տնտեսություն
19:20 11/02/2023
Աշխարհ

Իլոն Մասկին պակասել է 6 միլիարդ դոլար՝ կրկին աշխարհի ամենահարուստ մարդը դառնալու համար

Bloomberg Billionaires Index-ի տվյալներով, Twitter-ի սեփականատեր, SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկին 6 միլիարդ դոլար է պակասում աշխարհի ամենահարուստ մարդը կրկին դառնալու համար։

Ըստ Bloomberg-ի միլիարդատերերի վարկանիշի, Մասկն ունի 179 միլիարդ դոլար՝ զբաղեցնելով երկրորդ տեղը: Առաջին տեղում LVMH-ի (արտադրող՝ Christian Dior, Louis Vuitton, Givenchy, Guerlain, Moët & Chandon, Hennessy, Chaumet) ղեկավար Բեռնար Առնոն՝ 185 մլրդ դոլար կարողությամբ։

Գազետա.ռու-ն գրում է, որ Fobes ամսագրի տվյալներով՝ Բեռնար Առնոն և նրա ընտանիքը ունեն 211,1 միլիարդ դոլար, Իլոն Մասկը՝ 188,6 միլիարդ դոլար։

Placeholder