Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Փակ սահմանով Թուրքիա մարդասիրական օգնություն հնարավոր է հասցնել, հումանիտար աղետի մեջ գտնվող Արցախ՝ ոչ. Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է.
«Փաստորեն, փակ սահմանով Թուրքիա մարդասիրական օգնություն հնարավոր է հասցնել, բայց շրջափակված, հումանիտար աղետի մեջ գտնվող Արցախ, որտեղ վերջացել են առաջնային անհրաժեշտության ապրանքները` ոչ, դա «ռուսների գործն է, թող իրենք անեն«»:
Այսօր ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հայտնել էր, որ այսօր Հայաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Թուրքիա. «Մարդասիրական օգնություններով բեռնված բեռնատարները հատել են սահմանը Մարգարայի կամրջով և ճանապարհ ընկել դեպի երկրաշարժից տուժած շրջան»։