Թուրքիայում փլուզված շենքերի թերությունների համար ութ մարդ է ձերբակալվել
Իրավունք
15:00 11/02/2023
Աշխարհ

Թուրքիայում փլուզված շենքերի թերությունների համար ութ մարդ է ձերբակալվել

Թուրքիայի Շանլըուրֆա նահանգում 8 մարդ է ձերբակալվել երկրաշարժի հետևանքով փլուզված շենքերում հայտնաբերված շինարարական թերությունների պատճառով: Այդ մասին Habertürk հեռուստաալիքի տարածած լուրը ներկայացնում է «ՌԻԱ նովոստի»-ն։

Երկուշաբթի առավոտյան Թուրքիայի հարավ-արևելքում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Վերջին տվյալներով՝ աղետի հետեւանքով զոհվել է ավելի քան 20 հազար մարդ։

«Շանլըուրֆայում ձերբակալվել է 8 կասկածյալ, որոնց նկատմամբ կալանքի որոշում է կայացվել երկրաշարժի հետևանքով փլուզված շենքերում հայտնաբերված շինարարական թերությունների և հենասյուներ կտրելու գործողությունների առնչությամբ»,-հաղորդում է հեռուստաալիքը։

Placeholder
Թուրքիայում փլուզված շենքերի թերությունների համար ութ մարդ է ձերբակալվել