Չիլիացի լողորդն Անտարկտիդայի ջրերում լողում է 2,49 կմ և ռեկորդ սահմանում
Աշխարհում
19:00 11/02/2023
Աշխարհ

Չիլիացի լողորդն Անտարկտիդայի ջրերում լողում է 2,49 կմ և ռեկորդ սահմանում

Չիլիի բնակչուհին աշխարհում առաջին է, ով  2,49 կմ լողալով անցել է Անտարկտիդայի ջրերով: Այս մասին հայտնում է United Press International գործակալությունը։

Ինտերֆաքսի հաղորդմամբ, ջրի ջերմաստիճանը 2,2 աստիճան էր, մինչդեռ 37-ամյա Բարբարա Էրնանդեսը սովորական լողազգեստով է եղել։ Այս տարածությունը նա անցել է 45,5 րոպեում։ 

Նրա՝ այդ քայլի նպատակն է ուշադրություն հրավիրել Անտարկտիկայի ջրերի պաշտպանության վրա:

«Անտարկտիդայում լողալն իմ երազանքն է եղել երկար տարիներ և իմ երկարաժամկետ նպատակի մի մասն էր՝ լողալ համաշխարհային օվկիանոսի բոլոր յոթ մասերում: Ֆիզիկապես դա աներևակայելի դժվար էր, բայց արժե, եթե այդ ջրերի պաշտպանության անհրաժեշտության ըմբռնումը հասնի որոշում կայացնողներին»,- կիսվել է իր տպավորություններով Էրնանդեսը

Placeholder
Չիլիացի լողորդն Անտարկտիդայի ջրերում լողում է 2,49 կմ և ռեկորդ սահմանում