Ինչպես են ձերբակալել «Համեր»-ի վարորդին
Իրավունք
14:30 11/02/2023

Ինչպես են ձերբակալել «Համեր»-ի վարորդին

Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել  և տեսանյութ հրապարակել «Համեր» մակնիշի մեքենայի վարորդի ձերբակալումից. 

«Փետրվարի 10-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «Համեր» մակնիշի մեքենայի վարորդը հանդիպակաց երթևեկել է Աբովյան փողոցում, չի ենթարկվել ոստիկանության ծառայողների «Կանգ առ» ազդանշանին, մեքենան վարել է հետիոտնի համար նախատեսված մասով, վրաերթի է ենթարկել պարեկի, դիտավորյալ հարվածել և վնասել է պարեկային՝ 3 և քաղաքացիների՝ 8 մեքենաներ։

Այդ ամենը կանխելու և մեքենայի ընթացքը կանգնեցնելու նպատակով գործադրվել է հրազեն «Համերի» անվադողերի ուղղությամբ։ Վարորդը թողնելով մեքենան Ագաթանգեղոսի փողոցի շենքերից մեկի կամարանցման տակ՝ դիմել է փախուստի:

Դեպքի վայր են մեկնել ոստիկանության օպերատիվ խմբեր՝ ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ «Համերը» շահագործել է Արարատի մարզի Արարատ գյուղի 26-ամյա մի բնակիչ։ Նա հայտնաբերվել է Խորենացու փողոցում, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։

Ձերբակալվածի անձնական խուզակությամբ հայտնաբերվել է «մեթամֆետամին» տեսակի թմրանյութի նմանվող բյուրեղանման զանգված:

Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Նախաձեռնվել է քրեական վարույթ»։

Placeholder
Ինչպես են ձերբակալել «Համեր»-ի վարորդին