ԲԺիշկը հայտնել է դափնու տերևի վտանգավոր հատկությունների մասին
Աշխարհում
13:28 11/02/2023
Աշխարհ

ԲԺիշկը հայտնել է դափնու տերևի վտանգավոր հատկությունների մասին

Հայտնի համեմունքը կարող է ամրապնդել իմունային համակարգը, ունի հակաբորբոքային հատկություն, սակայն կարող է վնասել հղիների առողջությանը։ Այս մասին Sputnik ռադիոյին հայտնել է բուսաթերապևտը Անդրեյ Ստեպենսկին։

Բազմաթիվ օգտակար հատկություններ են վերագրվում դափնու տերևին, համեմունքը կարող է բարձրացնել օրգանիզմի իմունային պաշտպանությունը, թեթևացնել ռևմատիկ ցավերն ու մաշկի ցաները։ Որոշ դեպքերում դափնու տերևը կարող է վնասակար լինել առողջության համար։

«Ստամոքսի կամ տասներկումատնյա աղիքի պեպտիկ խոց ունեցողներին դափնու տերև ընդունելը հակացուցված է, քանի որ այս համեմունքը կարող է գրգռել լորձաթաղանթները։ Հղիության ընթացքում դափնու տերևները չի կարելի մեծ քանակությամբ օգտագործել»,-զգուշացրել է մասնագետը։

Բուսաթերապևտը նշեց, որ առողջ մարդու համար դափնու տերևի թուրմերի օգտագործումը վտանգավոր չէ։ Ըմպելիքը խորհուրդ է տրվում խմել մրսածության կամ վիրուսային վարակների դեպքում, սակայն խմելուց առաջ ավելի լավ է խորհրդակցել բժշկի հետ։
 

Placeholder