Այցելուների թիվն արգելոց-թանգարաններ աճել է
Մշակույթ
19:45 11/02/2023
Հայաստան

Այցելուների թիվն արգելոց-թանգարաններ աճել է

2023 թ․  հունվարի տվյալներով, ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ արգելոցներում և արգելոց-թանգարաններում այցելությունները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 42 %-ով։

ՊՈԱԿ-ի հաղորդմամբ, 2023 թ․ հունվարին  այցելությունների ընդհանուր թիվը կազմել է 28 752, որից   24 267-ը՝  վճարովի, 4485-ը՝  անվճար։

2022 թվականի նույն ժամանակահատվածի համար գրանցվել է  ընդհանուր 16 646 այցելություն, որից վճարովի՝ 12 950,  անվճար՝  3696։

Placeholder