Հրապարակում  պարեկներին չենթարկվող «Համերի» 25-ամյա վարորդը հայտնաբերվել և ձերբակալվել է
Իրավունք
10:00 11/02/2023
Հայաստան

Հրապարակում պարեկներին չենթարկվող «Համերի» 25-ամյա վարորդը հայտնաբերվել և ձերբակալվել է

ՀՀ  ՆԳՆ ոստիկանության ձեռնարկած միջոցառումների արդյունքում Արարատի մարզի բնակիչ 25-ամյա երիտասարդը փետրվարի լույս 11-ի գիշերը հայտնաբերվել ու ձերբակալվել է։ Այս մասին հաղորդում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

Նա հիշեցնում է, որ փետրվարի 10-ին՝ ժամը 23-ի սահմաններում, Երևանի կենտրոնում «Համեր» մակնիշի մեքենայի վարորդը կոպիտ կերպով խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, չի ենթարկվել պարեկների օրինական պահանջներին, մեքենան վարել է ոստիկանների և քաղաքացիների ուղղությամբ, նրանց կյանքի և առողջության համար վտանգավոր գործողություններ կատարել:

Մեքենայի ընթացքը կանգնեցնելու նպատակով գործադրվել է հրազեն անվադողերի ուղղությամբ:
Ճշտվել է վարորդի ինքնությունը, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Placeholder
Հրապարակում պարեկներին չենթարկվող «Համերի» 25-ամյա վարորդը հայտնաբերվել և ձերբակալվել է