Ս. Իսահակ Պարթև Հայրապետի տոնն է
Հասարակություն
09:00 11/02/2023
Հայաստան

Ս. Իսահակ Պարթև Հայրապետի տոնն է

Հայաստանյան Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Իսահակ Պարթև Հայրապետի տոնը։ 

Qahana.am-ից տեղեկանում ենք, որ Ս. Իսահակ հայրապետը Ս. Ներսես Մեծ կաթողիկոսի որդին էր, Ս. Գրիգոր Լուսավորչի տոհմի վերջին ներկայացուցիչը, ով 387 թվականից ի վեր 52 տարի եղել է հայոց հայրապետական աթոռի գահակալը: Լինելով կրթված և հմուտ երաժշտական, հռետորական արվեստների, իմաստասիրության և լեզվագիտության մեջ՝ Ս. Սահակ Պարթևը մեծ նպաստ է բերել հայ ազգային մշակույթի զարգացմանը, եղել հայոց գրերի ստեղծման ջատագովը, Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետի հետ դարձել հայ դպրության ու եկեղեցական մատենագրության հիմնադիր:

Տառերի գյուտից հետո Ս. Սահակն ու Ս. Մեսրոպը սկսում են Աստվածաշնչի թարգմանությունը և այնպես կատարյալ են դա անում, որ Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը դարեր հետո կոչվում է Աստվածաշնչի թարգմանությունների թագուհի:

Placeholder
Ս. Իսահակ Պարթև Հայրապետի տոնն է