Քըլըչը շնորհակալություն է հայտնել Ռուբեն Ռուբենյանին ու Վահան Կոստանյանին
Քաղաքական
14:09 11/02/2023
Տարածաշրջան

Քըլըչը շնորհակալություն է հայտնել Ռուբեն Ռուբենյանին ու Վահան Կոստանյանին

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շրջանակում Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԳ փոխնախագահ Վահան Կոստանյանին և ՔՊ-ական պատգամավոր, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շրջանակում Հայաստանի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին։

«Շնորհակալություն հարգելի Վահան Կոստանյան, հարգելի Ռուբեն Ռուբինյան, ձեր բարի ջանքերի համար, որոնք այս ամենը հնարավոր դարձրեցին։ 

Ես միշտ կհիշեմ Հայաստանի ժողովրդի կողմից ուղարկված առատաձեռն օգնությունը՝ օգնելու մեղմել Թուրքիայի երկրաշարժից տուժած շրջանում մեր ժողովրդի տառապանքները»,- գրել է նա Թվիթերում։

Մեկ այլ գրառմամբ նա հայտնում է. «Բացի 28 հոգանոց թիմից և տեխնիկական սարքավորումներից, երկրաշարժից անմիջապես հետո հայ ժողովուրդը 100 տոննա պարենամթերք, դեղորայք, ջուր և շտապ օգնության այլ փաթեթներ է ուղարկել 5 բեռնատարներով, որոնք մեկնել են Ադըյաման՝ այս առավոտ անցնելով Ալիջանի սահմանային դարպասով։

Շնորհակալություն Ռուբեն Ռուբինյան, շնորհակալություն Հայաստան»։

Այսօր ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հայտնել էր, որ այսօր Հայաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Թուրքիա. «Մարդասիրական օգնություններով բեռնված բեռնատարները հատել են սահմանը Մարգարայի կամրջով և ճանապարհ ընկել դեպի երկրաշարժից տուժած շրջան»։ 

Լուսանկարները հրապարակել է Սերդար Քըլըչը։ 

 

Placeholder
Քըլըչը շնորհակալություն է հայտնել Ռուբեն Ռուբենյանին ու Վահան Կոստանյանին