Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երկրաշարժից Թուրքիայի Ալեքսանդիթում հայ ընտանիքի 3 անդամներ են զոհվել
Փետրվարի 6-ի երկրաշարժի հետևանքով Թուրքիայի Ալեքսանդիթում հայ ընտանիքի 3 անդամներ են զոհվել: Այս մասին հայտնում է «Գանձասար»-ը:
Նշվում է, որ զոհվել են Մեսրոպյան ընտանիքի անդամները՝ Հալեպի Հայ Մարմնամարզական Միության նախկին Տիկնանց Վարչության ատենապետուհի Դշխուն Մեսրոպյանն ու իր երկու երեխաները՝ Արմիկ և Մեսրոպ Մեսրոպյանները, որոնք եղել են ՀՄՄ-ի սկաուտներ, իսկ Արմիկը նաև Նոր Սերունդ Մշակութային Միության պարախումբի անդամ։
Նշենք, որ ավերիչ երկրաշարժի հետեւանքով Թուրքիայում զոհերի թիվն անցել է 24 հազարից։

.jpg)
