Երկրաշարժից Թուրքիայի Ալեքսանդիթում հայ ընտանիքի 3 անդամներ են զոհվել
Տարածաշրջան
13:52 12/02/2023
Տարածաշրջան

Երկրաշարժից Թուրքիայի Ալեքսանդիթում հայ ընտանիքի 3 անդամներ են զոհվել

Փետրվարի 6-ի երկրաշարժի հետևանքով Թուրքիայի Ալեքսանդիթում հայ ընտանիքի 3 անդամներ են զոհվել: Այս մասին հայտնում է «Գանձասար»-ը:

Նշվում է, որ զոհվել են Մեսրոպյան ընտանիքի անդամները՝ Հալեպի Հայ Մարմնամարզական Միության  նախկին Տիկնանց Վարչության ատենապետուհի Դշխուն Մեսրոպյանն ու իր երկու երեխաները՝ Արմիկ և Մեսրոպ Մեսրոպյանները, որոնք եղել են ՀՄՄ-ի սկաուտներ, իսկ Արմիկը նաև Նոր Սերունդ Մշակութային Միության պարախումբի անդամ։

Նշենք, որ ավերիչ երկրաշարժի հետեւանքով Թուրքիայում զոհերի թիվն անցել է 24 հազարից։


 

Placeholder
Երկրաշարժից Թուրքիայի Ալեքսանդիթում հայ ընտանիքի 3 անդամներ են զոհվել