Վրաստանում ԵՄ դեսպանը հորդորել է ընդդիմությանը մնալ խորհրդարանում և աշխատել կառավարության հետ
Քաղաքական
15:09 13/02/2023
Տարածաշրջան

Վրաստանում ԵՄ դեսպանը հորդորել է ընդդիմությանը մնալ խորհրդարանում և աշխատել կառավարության հետ

Վրաստանում բոլորը պետք է միասին աշխատեն, որպեսզի իրականացնեն Եվրահանձնաժողովի հանձնարարականները՝ եվրաինտեգրման ճանապարհով առաջ շարժվելու համար: «Գազետա ռու»-ն հայտնում է, որ այդ մասին ասել է Թբիլիսիում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին, որի խոսքերը մեջբերել է  IPN-ը։

Ըստ Գերչինսկու՝ ընդդիմադիր ուժերը պետք է մնան խորհրդարանում և գործեն ավելի կառուցողական։

«Ես ուզում եմ կոչ անել բոլորին՝ և՛ Վրաստանի կառավարությանը, և՛ ընդդիմությանը, աշխատել միասին՝ 12 առաջարկությունների շուրջ առավելագույն առաջընթացի հասնելու համար։ Սա ակնհայտորեն պահանջում է իշխանությունների կողմից ներառականություն, ինչպես նաև պահանջում է կառուցողական մոտեցում ընդդիմության կողմից, և այն վայրը, որտեղ պետք է տեղի ունենա այս քննարկումը, Վրաստանի խորհրդարանն է։ Այդ իսկ պատճառով մենք ընդդիմությանը նույնպես նշել ենք, որ նրանք պետք է մնան խորհրդարանում»,-ասել է Գերչինսկին։

Ինչպես նշեց ԵՄ դեսպանը, խաղաղ ցույցերը ժողովրդավարական համակարգի մաս են, սակայն ընդդիմությունը պետք է աշխատի խորհրդարանում: Նա նաև ընդգծել է, որ դա պետք է օգնի Վրաստանին շարժվել դեպի ԵՄ անդամակցություն։
 

Placeholder