Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժից զոհվել է 13 հայ. Հովհաննես Ալեքսանյան
Սիրիայի և Թուրքիայի ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհվել է 13 հայ։ Ասուլիսում ասաց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը:
Նա ասաց, որ Հալեպում զոհվել է երկու հայ՝ մայր և որդի Թեքեճյանները։
11-ը հայ զոհվել են Թուրքիայում. Մալաթիա քաղաքում զոհվել է չորս հայ, Իսքենդերունում՝ մեկ ընտանիքի 4 անդամ, Անտիոքում զոհվել է Անտուան Հորոսը, Տիգրանակերտում՝ երգչուհի Զիլան Տիգրիսը, ով արդեն հուղարկավորվել 1, Ադըյամանում` մեկ հայ, որն էքսկուրսավար էր։
Հ.Ալեքսանյանը նշեց, որ վիրավորների շրջանում էլ կան հայեր։ Նրանց մի մասը վիրահատված են, շարունակում են բուժում ստանալ, մի մասը թեթև վնասվածքներ են ստացել։
Մասնավորապես Սիրիայի տարածքում, Հ. Ալեքսանյանի խոսքով, վնասվել են հայկական հաստատություններ՝ եկեղեցիներ, կրթական ու համայնքային շինություններ, այս պահին ճշտվում է ավերծությունների չափը, շենք- շինությունների վնասվածության չափը։