Փրկարարները Թուրքիայում փլատակներում գտնվող կաթսայում հայտնաբերել են 150 հազար դոլար
Աշխարհում
08:50 14/02/2023
Տարածաշրջան

Փրկարարները Թուրքիայում փլատակներում գտնվող կաթսայում հայտնաբերել են 150 հազար դոլար

Ռուս փրկարարները Թուրքիայում բնակելի շենքի փլատակներից 150 հազար դոլար կանխիկ գումար են գտել։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, հայտնել է Ռուսաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Ռուս փրկարարները որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում Թուրքիայում բնակելի շենքերից մեկում փլատակները մաքրելիս մեծ քանակությամբ գումար են հայտնաբերել։ Ավերիչ երկրաշարժից հետո փլատակների հերթական շերտը բացելու ժամանակ Ռուսաստանի ԱԻՆ աշխատակիցները հայտնաբերել են 100 դոլարանոց թղթադրամներով լցված կաթսա: Հայտնաբերված 150 հազար դոլարի չափով դրամական միջոցները գույքագրման համար հանձնվել են տեղի ոստիկանություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Թուրքիայի հարավ-արևելքում փետրվարի 6-ին տեղի են ունեցել 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր, որոնց տարբերությունը եղել է ավելի քան 9 ժամ։ Վերջին տվյալներով՝ զոհվել է ավելի քան 31 հազար մարդ։ Ստորգետնյա ցնցումները, որին հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են երկրի 10 նահանգներում և հարևան պետություններում, այդ թվում՝ Սիրիայում, որտեղ ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի թիվը հասել է 5714-ի։

Placeholder
Փրկարարները Թուրքիայում փլատակներում գտնվող կաթսայում հայտնաբերել են 150 հազար դոլար