Հայաստանը 25 տոննա մարդասիրական օգնության է ուղարկել Սիրիա
Հասարակություն
13:14 14/02/2023
Հայաստան

Հայաստանը 25 տոննա մարդասիրական օգնության է ուղարկել Սիրիա

Արտակարգ իրավիճակների նախարարությունը Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով կազմակերպել է դեպի երկրաշարժից տուժած Սիրիայի Արաբական Հանրապետություն մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակի տեղափոխումը՝ ավելի քան 25 տոննա քաշով:

ԱԻ նախարարության հաղորդմամբ, բեռը ներառել է սնունդ, դեղորայք, բժշկական պարագաներ: Այն Սիրիա է ուղարկվել Երևանի «Էրեբունի» օդանավակայանից:

Կազմակերպչական աշխատանքներին աջակցել է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Ավելի վաղ՝ փետրվարի 8-ին, ԱԻՆ-ի միջոցով Սիրիա էր ուղարկվել ավելի քան 30 տոննա մարդասիրական օգնություն:

Placeholder
Հայաստանը 25 տոննա մարդասիրական օգնության է ուղարկել Սիրիա