Հայ շախմատիստները կմասնակցեն Եվրոպայի անհատական առաջնությանը
Սպորտ
16:34 14/02/2023
Հայաստան

Հայ շախմատիստները կմասնակցեն Եվրոպայի անհատական առաջնությանը

Մարտի երկուսին  Սերբիայում կմեկնարկի Եվրոպայի շախմատի անհատական առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ, մրցավայր մեկնելու ցանկությամբ են նախապատրաստվում Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը,  Մանուել Պետրոսյանը և  Շանթ Սարգսյանը:

Նրանց ուսումնամարզական հավաքը կավարտվի փետրվարի 26-ին:

Նախկին Հարավսլավիայի մեկ այլ երկրում՝ Սերբիայում, մարտի 18-ից իրենց հարաբերությունները կորոշեն  Եվրոպայի կանանց անհատական առաջնության մասնակիցները: Նրանց թվում կլինեն Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը:

 

Placeholder
Հայ շախմատիստները կմասնակցեն Եվրոպայի անհատական առաջնությանը