Ռոբերտ Քոչարյանը չի կարողացել ներկայանալ դատարան
Իրավունք
13:58 14/02/2023
Հայաստան

Ռոբերտ Քոչարյանը չի կարողացել ներկայանալ դատարան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մեկ շաբաթով հետաձգեց «Սիլվայի գործով» հերթական դատական նիստը։

Երկրորդ նախագահի փաստաբանական խմբի հայտնում են՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առողջական խնդիրների պատճառով չի կարողացել ներկայանալ դատարան։ Նախագահի պաշտպան Հովհաննես Խուդոյանը համապատասխան բժշկական տեղեկանք ներկայացրեց դատարանին։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 21-ին, ժամը 13։00-ին։

Placeholder
Ռոբերտ Քոչարյանը չի կարողացել ներկայանալ դատարան