Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Առողջություն
11:21 15/02/2023
Հայաստան
«Թամարա»-ի թթվասերը համապատասխանեցվել է օրենքով սահմանված պահանջներին
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Թամարա» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական առանձին գործառույթի կասեցումը (Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան)։
Տեսչական մարմնից հայտնում են՝ լաբորատոր փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ «Թթվասեր» արտադրատեսակը համապասխանեցվել է «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։
Placeholder