ԱՀԿ-ն Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժերը համարում է դարի աղետ
Աշխարհում
13:19 15/02/2023
Աշխարհ

ԱՀԿ-ն Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժերը համարում է դարի աղետ

ԱՀԿ-ի հայտարարության մեջ ասվում է, որ փետրվարի 6-ին Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժերը Եվրոպայում վերջին հարյուրամյակի ամենասարսափելի բնական աղետն են։

«Մենք դեռ տեղեկանում ենք աղետի չափի մասին, դրա իրական վնասը հաշվարկված չէ»,-Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ ասել է ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեն։

Նրա խոսքով, ավելի քան 31 000 զոհ է հաստատվել Թուրքիայում, իսկ մոտ 5 000-ը՝ Սիրիայում, թվերը շարունակում են աճել։ Երկու երկրներում էլ առնվազն 26 միլիոն մարդ մարդասիրական օգնության կարիք ունի։

ԱՀԿ-ն դիմել է երկրաշարժից տուժածների օգնության համար տրամադրել 43 միլիոն դոլար, ամենայն հավանականությամբ, ավելին կխնդրի:

«Ես ակնկալում եմ, որ առաջիկա օրերին, քանի որ մենք ավելի լավ ենք հասկանում ճգնաժամի մասշտաբները և հումանիտար կարիքները, այդ գումարը առնվազն կկրկնապատկվի», - ասել է  Կլյուգեն։

ԱՀԿ-ն նշել է, որ ջրամատակարարման խաթարման և աղետի գոտիներում տիրող հակասանիտարական պայմանների պատճառով աճում է վարակիչ հիվանդությունների տարածումը, ինչն առաջացնում է անհանգստություն։

Placeholder