Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սերդար Քըլըչ. Հայաստանն առանց վարանելու կանգնեց թուրք ժողովրդի կողքին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի՝ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը թվիթերի իր միկրոբլոգում լուսանկարներ է հրապարակել հայաստանցի պաշտոնյաների հետ ու գրել.
«Աշխարհագրությունը մեր ընդհանուր ճակատագիրը որոշող ամենակարևոր գործոնն է, երբեմն, ինչպես հիմա, այս ճակատագիրը կերտվում է տառապանքով: Տարածաշրջանի երկրների միջև դրսևորված մարդասիրական համերաշխությունը լավագույն դեղամիջոցն է այս տառապանքը մեղմելու համար։
Ինչպես տարածաշրջանի բոլոր երկրները, այնպես էլ Հայաստանը առանց վարանելու կանգնեց թուրք ժողովրդի կողքին»։
2021 թ.-ին ՀՀ-ն և Թուրքիան հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթաց սկսելու համար։ Հայաստանի կողմից հատուկ ներկայացուցիչ է նշանակված Ռուբեն Ռուբինյանը, Թուրքիայի կողմից՝ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։



