ԵՄ-ն կստեղծի ՌԴ-ի սառեցված ակտիվները Ուկրաինային փոխանցելու աշխատանքային խումբ
Քաղաքական
15:18 15/02/2023
Աշխարհ

ԵՄ-ն կստեղծի ՌԴ-ի սառեցված ակտիվները Ուկրաինային փոխանցելու աշխատանքային խումբ

Եվրամիության մշտական ներկայացուցիչների կոմիտեն չորեքշաբթի հաստատել է հատուկ աշխատանքային խումբ ստեղծելու որոշումը, որն ուսումնասիրելու է ԵՄ-ում կալանքի տակ վերցված կամ սառեցված Ռուսաստանի ակտիվները Ուկրաինային փոխանցելու հնարավորությունը։ ՏԱՍՍ-ը հատնում է, որ այդ մասին Twitter-ում հայտնել է ԵՄ Խորհրդում Շվեդիայի նախագահությունը։

Երեքշաբթի օրը Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը հայտարարեց նման խումբ ստեղծելու իր մտադրության մասին՝ նշելով, որ այն պետք է հստակ որոշի, թե ինչ ակտիվներ կան ԵՄ-ում։ Նաև պետք է մտածի, թե ինչպես օրինական կարգով լուծել գույքի օտարման և օգտագործման հարցը,  բայց դրա համար «պատրաստի մոդել» չկա։

Խմբի աշխատանքի արդյունքները կներկայացվեն ԵՄ խորհրդին, որն այնուհետև կընդունի բոլոր գործնական որոշումները։ Առաջին հերթին նա պետք է պատասխանի այն հարցին, թե որքան գումարի մասին է խոսքը։

Placeholder