2022թ-ին մսի արտադրությունը նվազել է
Տնտեսություն
10:37 15/02/2023
Հայաստան

2022թ-ին մսի արտադրությունը նվազել է

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` 2022 թվականին Հաստանում մսի արտադրության ծավալները նվազել են 5.2%-ով՝ կազմելով 81 հազար 427.8 տոննա:

Նշենք, որ 2021 թ-ի հունվար-դեկտեմբերին արտադրվել է 85 հազար 895.3 տոննա միս:

Ըստ վիճակագրության, անցած տարի 8.1%-ով նվազել է երշիկեղենի արտադրությունը և կազմել 12 հազար 964.7 տոննա:

Վիճակագրական կոմիտեի փոխանցմամբ՝  2022 թ-ի հունվար-դեկտեմբերին 40.6%-ով նվազել է նաև մսի կիսապատրաստուկների արտադրության ծավալները և կազմել 2 հազար 984.5 տոննա:

Placeholder