Հայաստանը կրկին մարդասիրական օգնություն է ուղարկել Թուրքիա
Քաղաքական
10:05 15/02/2023
Հայաստան

Հայաստանը կրկին մարդասիրական օգնություն է ուղարկել Թուրքիա

Հայաստանը շարունակում է մարդասիրական օգնություն ուղարկել երկրաշարժից տուժած շրջաններ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

«Երեկ ուշ երեկոյան մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակով բեռնված բեռնատարները հատել են հայ-թուրքական սահմանը՝ Մարգարա կամրջով»,- գրել է Հունանյանը Թվիթերում։ 

Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին էր Հայաստանը մարդասիրական օգնություն ուղարկել Թուրքիա  Մարգարայի կամրջով։

(Գլխավոր լուսանկարը՝ փետրվարի 11-ին է արված)

Placeholder
Հայաստանը կրկին մարդասիրական օգնություն է ուղարկել Թուրքիա