Միրզոյանն ու Չավուշօղլուն հանդես կգան հայտարարություններով. «Արմենպրես»
Քաղաքական
13:00 15/02/2023
Հայաստան

Միրզոյանն ու Չավուշօղլուն հանդես կգան հայտարարություններով. «Արմենպրես»

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն արդեն Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում է։ Անկարայից «Արմենպրես»-ի թղթակիցը հայտնել է, որ  օդանավակայանում ՀՀ ԱԳ նախարարին դիմավորել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարագվորման բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը:

Միրզոյանի գլխավորած պատվիրակության կազմում է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

«Արմենպրես»-ը նաև հայտնում է, որ Անկարայում մեկնարկել է  Արարատ Միրզոյանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի առանձնազրույցը, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան հայտարարություններով:

Արարատ Միրզոյանն այնուհետև կմեկնի ավերիչ երկրաշարժից տուժած Ադըյաման քաղաք, որտեղ կհանդիպի որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցող հայ փրկարարների հետ:

 

 

 

Placeholder
Միրզոյանն ու Չավուշօղլուն հանդես կգան հայտարարություններով. «Արմենպրես»