Տոյվո Կլաարը պատմական է որակել Արարատ Միրզոյանի՝ այսօր կատարելիք այցը Թուրքիա
Քաղաքական
09:58 15/02/2023
Աշխարհ

Տոյվո Կլաարը պատմական է որակել Արարատ Միրզոյանի՝ այսօր կատարելիք այցը Թուրքիա

Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ Հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Արարատ Միրզոյանի այցը Թուրքիա որակել է պատմական։

«Սա պատմական այց է կարիքավոր հարևանին աջակցելու որոշումից հետո: Հուսով ենք, որ սա հայ-թուրքական հարաբերությունների զարգացումների նախանշան է»,- գրել է նա Թվիթերում։

Հիշեցնենք, որ այսօր Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա: 

«Միրզոյանը երկրաշարժից տուժած Ադիյաման քաղաքում կհանդիպի որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող ՀՀ փրկարարական խմբին:

Այցի ընթացքում Անկարայում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը»,-հայտնել է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։

Placeholder
Տոյվո Կլաարը պատմական է որակել Արարատ Միրզոյանի՝ այսօր կատարելիք այցը Թուրքիա