Պուտինն ու Ալիևը վերահաստատել են եռակողմ պայմանավորվածությունների կատարման հանձնառությունը
Քաղաքական
09:47 15/02/2023
Աշխարհ

Պուտինն ու Ալիևը վերահաստատել են եռակողմ պայմանավորվածությունների կատարման հանձնառությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են նաև ընթացիկ իրավիճակը Հարավային Կովկասում։

Կրեմլի պաշտոնական կայքի  հաղորդմամբ, Պուտինն ու Ալիևը նշել են հետևողական քայլերի կարևորությունը՝ հայ-ադրբեջանական սահմանին կայունություն և անվտանգություն ապահովելու նպատակով։

Այս համատեքստում վերահաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև ամենաբարձր մակարդակով համապատասխան համաձայնագրերի ողջ շրջանակի անվերապահ իրականացման հանձնառությունը։

Placeholder
Պուտինն ու Ալիևը վերահաստատել են եռակողմ պայմանավորվածությունների կատարման հանձնառությունը