ArCa-ում անհասանելի է նաև քարտից քարտ փոխանցման ծառայությունը
Տնտեսություն
10:27 16/02/2023
Հայաստան

ArCa-ում անհասանելի է նաև քարտից քարտ փոխանցման ծառայությունը

«Safari դիտարկիչում  եղել է անհայտ խոցելիություն, որի հետևանքով զեղծարարներին հաջողվել է հավաքագրել Safari դիտարկիչում մուտքագրած տարբեր գաղտնաբառեր և անձնական տվյալներ»,-տեղեկացնում է «Արմենիան Քարդ» ՓԲ  ընկերությունը։

Ըստ ընկերության, նշված խնդիրը ազդել է նաև ArCa հավելվածի/կայքի այն օգտատերերի վրա, ովքեր չեն օգտագործել երկփուլային նույնականացում (2FA) կայք մուտք գործելիս:

Ելնելով վերոգրյալից այս պահին ArCa հավելվածում/կայքում անհասանելի է նաև քարտից քարտ փոխանցման ծառայությունը:

13/02/2023-ին Apple-ի կողմից  թողարկվել են  iOS 16.3.1, iPadOS 16.3.1, macOS Ventura 13.2.1 թարմացումները, որոնց միջոցով լուծվել է վերոնշյալ խնդիրը և որոնց նկարագրությունում նշված է, որ եղել է նմանատիպ խնդիր։ 

«Խնդրին կարող եք ծանոթանալ կից ներկայացված հղումներով․
https://support.apple.com/en-us/HT213635
https://www.howtogeek.com/.../safari-is-under-attack.../

Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար հորդորում ենք օգտատերերի համար իրենց օգտահաշիվներ մուտք գործելու համար ակտիվացնել երկփուլային նույնականացում (2FA) :

Ակտիվացման հնարավորությունը հասանելի է մեր կայքի միայն web տարբերակով (ոչ հավելվածով)` Ձեր գրանցանոթի Անձնական կարգավորումներ բաժնում»,-մանրամասնում են ընկերությունից։

Placeholder
ArCa-ում անհասանելի է նաև քարտից քարտ փոխանցման ծառայությունը