Բյուջեից 240,5 մլն դրամ հատկացվեց Հայ կինոյի հիմնադրման 100-ամյակի միջոցառումների կազմակերպմանը
Մշակույթ
14:12 16/02/2023
Հայաստան

Բյուջեից 240,5 մլն դրամ հատկացվեց Հայ կինոյի հիմնադրման 100-ամյակի միջոցառումների կազմակերպմանը

«Հայ կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանի 30-ամյա հոբելյանի շրջանակում այս տարի առաջին անգամ ԿԳՄՍ նախաձեռնությամբ հրատարակվել է  ռեժիսորին նվիրված եռալեզու պատկերագիրքը, որի շնորհանդեսն արդեն եղել է»,-կառավարության նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով հերթական նախագիծը, որով պետական բյուջեից 240,5 մլն դրամ հատկացվեց ԿԳՄՍ նախարարությանը՝ Հայ կինոյի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական միջոցառումների կազմակերպման և իրականացման նպատակով:

Նախարարը հիշեցրեց, որ 2023 թվականին լրանում է Հայ կինոյի հիմնադրման 100-ամյակը և, որ 2022 թվականին Հայ կինոյի 100-ամյակն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Հռչակավոր մարդկանց և հիշարժան տարեթվերի օրացույցում», որից հետո վարչապետի որոշմամբ ձևավորվել է հոբելյանական հանձնաժողով, որն իրականացրել է միջոցառումների ծրագրերը կազմելու աշխատանքները:

«Իրականացվելու է «Հայկական կինոդար» ծրագիրը, որը մեկնարկելու է ապրիլի 16-ից և տևելու է շուրջ մեկ տարի, հայկական դասական և ժամանակակից ֆիլմեր ցուցադրվելու են մարզերում և Երևանում, որոնք ուղեկցվելու են քննարկումներով»,-ասաց Անդրեասյանը և հավելեց, որ այդ միջոցներով կստեղծվեն կինոդպրոց Դեբետում, որտեղ 12-16 տարեկան երեխաներն անցնելու են կինոյի պատմություն, սցենարի վարպետություն և այլ առարկաներ:

Նախարարը հայտնեց, որ ծրագիրը կմեկնարկի ապրիլի 16-ից:
:

Placeholder