Ռուսաստանից Վրաստան փոխանցումների ծավալը մեկ տարում աճել է 1096%-ով
Տնտեսություն
17:38 16/02/2023
Տարածաշրջան

Ռուսաստանից Վրաստան փոխանցումների ծավալը մեկ տարում աճել է 1096%-ով

Վրաստան դրամական փոխանցումների ծավալը 2023 թվականի հունվարին կազմել է 445 մլն դոլար, ինչը 163,5%-ով ավելի է նախորդ տարվա հունվարի համեմատ։ Այդ մասին հայտնում է վրացական «Banks and Finances» թերթը՝ հղում անելով Վրաստանի բանկի տվյալներին։

Դեպի Վրաստան փոխանցումների կեսից ավելին (60,1%) ստացվել է Ռուսաստանից. Ռուսաստանի Դաշնությունից Վրաստան փոխանցումների ծավալը 2023 թվականի հունվարին կազմել է 267,6 մլն դոլար, ինչը 1096%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Նշվում է, որ 2022 թվականի դեկտեմբերին Ռուսաստանից փոխանցումների ծավալն ավելի բարձր է եղել և կազմել է 317,3 մլն դոլար։

Ռուսաստանից հետո Վրաստան տրանսֆերտների ծավալով երկրորդ տեղում Իտալիան է՝ 40 մլն դոլար, երրորդում՝ ԱՄՆ-ը՝ 29 մլն դոլար։

Վրաստանից տրանսֆերտներն աճել են 12,7%-ով և կազմել 26,3 մլն դոլար։
 

Placeholder