ՊՆ նախկին շենքի տարածքից ոստիկանություն է տարվել 22 մարդ
Իրավունք
12:35 16/02/2023
Հայաստան

ՊՆ նախկին շենքի տարածքից ոստիկանություն է տարվել 22 մարդ

Պռոշյան գյուղի վարչական տարածքում գտնվող պաշտպանության նախարարության նախկին շենքի տարածքից  ոստիկանության  բաժիններ են տարվել 22 անձ։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Նրանք բաժիններ են տարվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար»,-մանրամասնեցին ոստիկանությունից՝ հավելելով, որ երեք ժամվա ընթացքում արձանագրությունները կազմելուց հետո նրանք դուրս կգան ոստիկանությունից։

ՎԻՎ 182 հոդվածը վերաբերում է  զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելուն.

«Հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելու ընթացքում զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով»։

 

 

Placeholder
ՊՆ նախկին շենքի տարածքից ոստիկանություն է տարվել 22 մարդ