Wildberries-ի խանութում տեղի ունեցածից հետո տղամարդը ձերբակալվել է
Իրավունք
11:33 17/02/2023
Տարածաշրջան

Wildberries-ի խանութում տեղի ունեցածից հետո տղամարդը ձերբակալվել է

Մերձմոսկովյան մարզի Լիտկարինո քաղաքի Wildberries-ի միջոցով պատվերների ստացման կետում տեղի ունեցած միջադեպից  հետո օտարերկրացու նկատմամբ քրեական գործ է հարուցվել, նա ձերբակալվել է։

«Ռիա Նովոստի» գործակալությունը մանրամասնում է, որ նախօրեին բազմաթիվ տելեգրամ ալիքներում տարածվել է տեսնայութ, որտեղ երևում է, թե ինչպես է տղամարդը մտնում խանութ, կարճ զրույցից հետո բռունցքով հարվածում աշխատակցուհու դեմքին։

Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հատկանիշներով։ Դատախազությունից հայտնել են, որ հունվարի 24-ին տեղի ունեցած միջադեպի ժամանակ տղամարդը եղել է ոչ սթափ վիճակում, մարմնական վնասվածքներ է հասցրել վաճառողուհուն, որից հետո դեպքի վայրից դիմել է փախուստի։

ՌԴ Ներքին գործերի նախարարության տարածաշրջանային գլխավոր գրասենյակի մամուլի ծառայության ղեկավար Տատյանա Պետրովան լրագրողներին հայտնել է, որ տղամարդը ձերբակալվել է Բրյանսկի շրջանում։ Պարզվել է, որ նա Կենտրոնական Ասիայի հանրապետություններից մեկի՝ 1997 թ. ծնված քաղաքացի է։

Placeholder
Wildberries-ի խանութում տեղի ունեցածից հետո տղամարդը ձերբակալվել է