Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թուրքիայի երկրաշարժի գոտում թալանելու կասկածանքով ավելի քան 150 մարդ է ձերբակալվել
Երկրաշարժից տուժած Թուրքիայի շրջաններում թալան կազմակերպելու կասկածանքով ավելի քան 150 մարդ է բերման ենթարկվել: Այդ մասին հայտնում է Haberturk-ը՝ հղում անելով Թուրքիայի արդարադատության նախարարությանը։
«Տարածաշրջանում գողության, թալանի և խարդախության դեպքերով բերման է ենթարկվել 152 կասկածյալ»,-«Գազետա ռու»-ի փոխանցմամբ՝ ասվում է տարածված հաղորդագրության մեջ։
Ըստ թերթի՝ հետաքննության ընթացքում ձերբակալվել են 83 կասկածյալ կապալառուներ, որոնք ներգրավված են եղել երկրաշարժի ժամանակ փլուզված շենքերի շինարարության և վերանորոգման մեջ։