Վենեսուելացի հայ դիրիժոր Դոմինգո Հինդոյանը կղեկավարի Պրահայի ֆիլհարմոնիկ նվագախումբը
Օրվա թեմա
10:50 17/02/2023
Աշխարհ

Վենեսուելացի հայ դիրիժոր Դոմինգո Հինդոյանը կղեկավարի Պրահայի ֆիլհարմոնիկ նվագախումբը

Փետրվարի 26-ին  Ռուդոլֆինումի Դվորժակի անվան դահլիճում Պրահայի ֆիլհարմոնիկի հետ հանդես կգա հայ-վենեսուելացի դիրիժոր Դոմինգո Հինդոյանը, ով գլխավորում է Լիվերպուլի ֆիլհարմոնիկ նվագախումբը։

orer.eu-ի հաղորդմամբ, համերգի ընթացքում չեխական ֆիլհարմոնիկ նվագախումբը կկատարի Անտոն Վեբերնի,  Յոհանես Բրամսի եւ Լյուդվիգ վան Բեթհովենի սիմֆոնիաները։

Դոմինգոն ծնվել է  1980 թվականին Վենեսուելայի Կարակաս քաղաքում։ Նրա հայրը հայտնի ջութակահար և Վենեսուելայի Օրկեստրա Սիմֆոնիկայի նախկին նախագահ Դոմինգո Գարսիան է։ Մայրը՝ Վենեսուելայի Ազգային խորհրդարանի իրավաբան, հայուհի Վիկի Հինդոյանն է։

Դոմինգոն ստացել է և ջութակահարի, և նվագախմբային ղեկավարի մասնագիտացում, ուսանել է Ժնեևում, ստացել է վարպետության դասընթացներ տարբեր հայտնի երաժիշտների մոտ։ 2013-ին առաջին անգամ Հինդոյանը նշանակվել է խմբավար Դանիել Բարենբոյմի (Daniel Barenboim) առաջին օգնական՝ ղեկավարելու Deutsche Staatsoper Berlinի նվագախումբը: 2018-ի հունվարին  նա առաջին անգամ  ղեկավարել է  Մետրոպոլիտեն Օպերայի նվագախումբը։

2017-2018 թուականներին  ղեկավարել է տարբեր հանրահայտ ներկայացումներ՝  Պուչինիի և Բելինիի օպերաները։

2019-ի հունիսին Հինդոյանը հրավիրվել է  Մեծ Բրիտանիա՝ իբրև առաջին հյուր դիրիժոր ղեկավարելու Լիվերպուլի Արքայական նվագախումբը (the Royal Liverpool Philharmonic (RLPO), նույն թվականի որպես հյուր դիրիժոր ղեկավարել է նաև Լեհաստանի ազգային ձայնասփյուռի սիմֆոնիկ նվագախումբը։

2021 թ սեպտեմբերից նա նշանակվել է  Լիվերպուլի Թագավորական նվագախմբի գլխավոր դիրիժոր։

Դոմինգո Հինդոյանը մինչ այդ էլ աշխատել է բազմաթիվ հանրահայտ նվագախմբերի հետ։

Placeholder