Ռուս զինվորականները 2,5 տոննա դեղորայք են հասցրել Հալեպ
Աշխարհում
11:36 18/02/2023
Աշխարհ

Ռուս զինվորականները 2,5 տոննա դեղորայք են հասցրել Հալեպ

Սիրիայում ռուս զինծառայողները ավելի քան 2,5 տոննա դեղամիջոց են նվիրաբերել Հալեպ քաղաքի հիվանդանոցներին օգնելու համար, որտեղ շարունակում են բուժել նար փետրվարի սկզբին տեղի ունեցած հզոր երկրաշարժից տուժածներին: ՌԴ ՊՆ-ի՝ Telegram ալիքում տարածած հաղորդագրությունը ներկայացնում է «ՌԻԱ նովոստի»-ն։

«Սիրիայի Արաբական Հանրապետությունում (SAR) ռուսական զորքերի խմբի զինծառայողները ավելի քան 2,5 տոննա դեղամիջոց են նվիրաբերել Հալեպ քաղաքի հիվանդանոցներին օգնելու համար: Բժշկական օգնությունը ներառում է հակասեպտիկ և ախտահանիչ միջոցներ, հորմոնալ դեղամիջոցներ, արյան փոխներարկման համակարգեր, հակաբիոտիկներ, ջերմիջեցման միջոցներ, ցավազրկողներ, ինչպես նաև բազմաթիվ այլ դեղամիջոցներ»,-նշել են նախարարությունից։

Պաշտպանության նախարարությունը ճշգրտել է, որ օգնություն են ստացել հիմնականում սիրիական ռազմական հոսպիտալը և պետական համալսարանական հոսպիտալը, որտեղ նաև բուժվում են երկրաշարժից տուժած քաղաքացիները։

Placeholder