Հայտնի ֆուտբոլիստին Թուրքիայի փլատակներում մահացած են գտել
Աշխարհում
15:21 18/02/2023
Տարածաշրջան

Հայտնի ֆուտբոլիստին Թուրքիայի փլատակներում մահացած են գտել

Հայտնի ֆուտբոլիստ  31-ամյա Քրիստիան Ատսուին մահացած են գտել Թուրքիայի փլատակներում։ BBC-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է նրա գործակալը։ 

Նա Գանայի ազգային հավաքականի անդամ է, խաղացել է անգլիական «Չելսի», «Էվերտոն» ու այլ ակումբներում։

Ֆուտբոլիստն այժմ խաղում էր թուրքական «Հաթայսպոր» ակումբում։ Նա անհետ կորած էր համարվում փետրվարի 6-ից։ Աղետի պահին  եղել է  Հաթայի նահանգի Անթաքիա քաղաքում՝ իր բնակարանում։

Ինչպես թվիթերի իր էջում հայտնել է ֆուտբոլային ակումբը, ֆուտբոլիստը կհուղարկավորվի իր հայրենիքում՝ Գանայում.

«Մենք քեզ չենք մոռանա, Ատսու։ Խաղաղություն քեզ, սիրուն  մարդ: Բառեր չկան նկարագրելու մեր տխրությունը»։

Placeholder
Հայտնի ֆուտբոլիստին Թուրքիայի փլատակներում մահացած են գտել