Հենրիխ Մխիթարյանը խոստացել է կատարել իտալացի երգիչ Ալ Բանոյի երգը, եթե…
Աշխարհում
14:35 18/02/2023
Աշխարհ

Հենրիխ Մխիթարյանը խոստացել է կատարել իտալացի երգիչ Ալ Բանոյի երգը, եթե…

«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոստացել է երգել իտալացի փոփ երգչի երգը, եթե «ներաձուրիները» նվաճեն չեմպիոնի տիտղոսը Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում: Այդ մասին գրում է «Չեմպիոնատ»-ը։

«Իմ երազանքն է Ինտերի համար 20-րդ սկուդետտոն նվաճել: Եթե դա տեղի ունենա, ես խոստանում եմ երգել Ալ Բանոյի (իտալացի փոփ երգիչ) երգը։

Ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ մենք հանդերձարանում թյուրիմացության պահեր ունեինք, բայց խոսեցինք միմյանց հետ, պայմանավորվեցինք, որ պետք է առաջ շարժվել, պայքարել այս գույների համար։ Մենք գիտենք, որ կարող էինք ավելի լավ հանդես գալ մրցաշրջանի սկզբում, բայց այժմ կարևորն այն է, թե ինչ կարող ենք անել ապագայում:

Ամեն ինչ հնարավոր է, մեզ մնացել է 17 հանդիպում, և մենք կփորձենք կրճատել մրցաշարային աղյուսակի տարբերությունը։ Այն, որ մենք 18 օրվա ընթացքում երկու անգամ հաղթեցինք Միլանին, սենսացիա էր։ Մենք ուրախ ենք, որ Միլանը սև ու կապույտ է»,-Մխիթարյանի խոսքերն է մեջբերում DAZN-ը։

Ինտերն այս մրցաշրջանում Ա Սերիայում 22 խաղից հետո 44 միավորով երկրորդն է: Միլանցիները առաջատար «Նապոլիից» հետ են մնում 15 միավորով:

Placeholder
Հենրիխ Մխիթարյանը խոստացել է կատարել իտալացի երգիչ Ալ Բանոյի երգը, եթե…