Գերմանիան սառեցրել է ռուսական 5,32 մլրդ եվրոյի ակտիվները
Քաղաքական
12:43 18/02/2023
Աշխարհ

Գերմանիան սառեցրել է ռուսական 5,32 մլրդ եվրոյի ակտիվները

Ուկրաինայում ռազմական գործողության սկզբից ի վեր Գերմանիայի իշխանությունները 5,32 մլրդ եվրոյի չափով սառեցրել են ռուսական ակտիվները: Այդ մասին այտնում է Welt am Sonntag թերթը՝ հղում անելով Գերմանիայի ֆինանսների նախարարությանը։

«ՌԻԱ նովոստի»-ին գրում է, որ պարբերականի տվյալներով՝ այս գումարը ներառում է ԵՄ պատժամիջոցների ցուցակում ընդգրկված ֆիզիկական անձանց ու ընկերությունների, ինչպես նաև Ռուսաստանի Կենտրոնական բանկի միջոցները։

Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո արևմտյան երկրները կոշտ պատժամիջոցներ սահմանեցին Մոսկվայի դեմ, այդ թվում՝ սառեցրեցին երկրի արժութային պահուստների մոտ կեսը՝ մոտ 300 միլիարդ դոլար։

Placeholder
Գերմանիան սառեցրել է ռուսական 5,32 մլրդ եվրոյի ակտիվները