Լարսը փակ է բեռնատարների համար
Հասարակություն
13:37 18/02/2023
Տարածաշրջան

Լարսը փակ է բեռնատարների համար

Հայաստանի տարածքում տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փրկարար ծառայությունից նշում են՝ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Placeholder
Լարսը փակ է բեռնատարների համար