Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 39672-ի։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Ղահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին ինը ժամ ընդմիջումով 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները, որին հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են երկրի 11 նահանգներում և հարակից նահանգներում, այդ թվում՝ Սիրիայում։
«Երկրաշարժերի հետևանքով մենք այս պահի դրությամբ կորցրել ենք 39672 մարդ»,-ուրբաթ օրը կայացած ճեպազրույցում ասել է Սոյլուն։