Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խումբը փետրվարի 17-ի առավոտյան այցելել է ՊՆ նախկին շենքում բնակված անձանց։
ՄԻՊ գրասենյակից հայտնում են. որ բնակիչները ՄԻՊ ներկայացուցիչներին ներկայացրել են իրենց հուզող հարցերն ու խնդիրները, այդ թվում՝ նրանց բնակության վայրին, կենսաապահովման պայմաններին առնչվող հարցեր։
Արձանագրված խնդիրներն ու անձանց կողմից ներկայացված մտահոգություններն ամփոփվել են Պաշտպանի աշխատակազմում և համապատասխան գրություն է ուղարկվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։
Ուշ երեկոյան ՄԻՊ ժամանակավոր պաշտոնակատարի գլխավորությամբ իրականացվել է ևս մեկ այց: ՊՆ նախկին շենքի բնակիչները տեղեկացրել են, որ չեն կարողանում տեղադրել վրան ու իրականացրել իրենց բողոքի ակցիան։ ՄԻՊ ներկայացուցիչները տեղում ծանոթացել են խնդիրներին, վրան տեղադրելու հարցը քննարկվել է Ոստիկանության ներկայացուցիչների հետ:
Արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել անձանց թույլատրել տեղադրել ժամանակավոր վրաններ։