Զարուհի Նախշքարյան. Ես կանգնած եմ իմ լիազորությունների դադարեցման վտանգի առջև, իրավունք ունեմ հարցերը հնչեցնել մինչև վերջ
Իրավունք
17:53 21/02/2023
Հայաստան

Զարուհի Նախշքարյան. Ես կանգնած եմ իմ լիազորությունների դադարեցման վտանգի առջև, իրավունք ունեմ հարցերը հնչեցնել մինչև վերջ

ԲԴԽ այսօրվա նիստում դատավոր Զարուհի Նախշքարյանը հետաքրքրվեց, թե ո՞ր արտահայտությամբ է երևում իր անհամաձայնություն հայտնելը ԲԴԽ որոշման հետ։

ԱՆ ներկայացուցիչը պատասխանեց՝ չկա կոնկրետ արտահայտություն, դա երևում է նրա հայտարարությունների կոնտեքստից։

«Բացի ձեր հնչեցրած ճապոնական փիլիսոփայությունից անհամաձայնություն հայտնելը պետք է ունենա առնվազն փաստական հանգամանքների անհերքելի շեմ։ Դուք ներկայացրել միջնորդություն, որտեղ չկա կասկածի նշույլ...»,-խոսում էր Նախշքարյանը, երբ նրան ընդհատեց ԲԴԽ անդամներից Նաիրա Հովսեփյանը։

Ի պատասխան ԲԴԽ  անդամի, դատավորն ընդգծեց՝  ինքը կանգնած է լիազորությունների դադարեցման վտանգի առջև, իրավունք ունի իր հարցերը հնչեցնել մինչև վերջ։

«Տիկին Նախշքարյան, հարցը հնչեցրեք»,-ասաց ԲԴԽ անդամը։

«Ես հարցը հնչեցրեցի։ Ձեր ներկայացրած միջնորդությունում որտե՞ղ է փաստական տվյալը»,-ընդգծեց դատավորը։

ԱՆ ներկայացուցիչն ասաց՝ դատավորը հայտարարել է, որ ԲԴԽ որոշումը վիճահարույց  է համաչափության տեսանկյունից, գրել է, որ ԲԴԽ անդամները պետք է ապրեն այդ որոշման հետ, հետևաբար կասկածի տակ է դնում դատարանի կողմից կայացրած որոշումը։

«Դուք չկարողացաք նշել պարսավելի այն հատվածը, որը վերագրում եք ինձ»,-ասաց դատավորը։

Placeholder
Զարուհի Նախշքարյան. Ես կանգնած եմ իմ լիազորությունների դադարեցման վտանգի առջև, իրավունք ունեմ հարցերը հնչեցնել մինչև վերջ