Սա թուրքական պատվեր է. Շարմազանով
Քաղաքական
14:44 21/02/2023

Սա թուրքական պատվեր է. Շարմազանով

«Այն, ինչ այսօր կատարվում է կապիտուլյանտ Նիկոլի ռեժիմի կողմից, ըստ իս, ուղիղ  Էրդողանի ու Ալիևի հրահանգն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, որը դատարանի բակում է ի աջակցություն 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովի, ով ձերբակալված է, այժմ քննարկվում է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը։

Նա նշեց, որ այս ամենի նպատակն է հայոց երրորդ հանրապետության սպայական, զինվորական հաղթական ավանդույթները հիմնահատակ քանդելը։

«Սա թուրքական պատվեր է»,- ընդգծեց Էդ. Շարմազանովը։

Ըստ նրա, նմանատիպ հիմար քրեական գործերով ուզում են շեղել հանրության ուշադրությունը իրական նպատակից։

«Գրիգորի Խաչատուրովի վրա քրեական գործ կարելը՝ փողերի լվացում և այլն, նման շոուները նպատակ ունեն հասարակության իրական ուշադրությունը շեղել իրական պրոբլեմներից։
Մյունխենում Պրահայից հետո երկրորդ անգամ Փաշինյանը  համաձայնել է  Արցախն Ադրբեջանին հանձնելու,  Հայաստանը  թուրքական վիլայեթ դարձնելու գործընթացին, հիմա էլ ինչպե՞ս դա հիմնավորեն, հո՞ չի ասելու՝  ժողովուրդ ջան սենց եղավ, պետք է գա ու  ժողովրդի ուշադրությունը շեղի, ասի՝ սա է կոռուպցիոներ, նա է կոռուպցիոներ»,- ասաց նա։

Էդուարդ Շարմազանովը նաև ընդգծեց. «Մեր իշխանության օրոք  հողեր են ազատագրվել, մեր իշխանության օրոք հայկական  երկու հանրապետությունները ունեցել են 42 հազար քմ տարածք, հիմա տեսեք՝ դրանից ինչքանն է ինքն օտարել»։ 

Placeholder
Սա թուրքական պատվեր է. Շարմազանով