Թուրքիայի Հաթայ  նահանգում տեղի ունեցած նոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի
Տարածաշրջան
08:23 21/02/2023
Տարածաշրջան

Թուրքիայի Հաթայ նահանգում տեղի ունեցած նոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի

Թուրքիայի հարավարևելյան Հաթայ նահանգում փետրվարի 20-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի, գրում է «Ռիա Նովոստի»-ին։

«Զոհերի թիվը հասել է 4-ի։ Շարունակվում են փլատակներում մնացած երկու մարդու որոնման աշխատանքները»,- հայտնել է TRT Haber-ը։

Աղետների հետևանքների վերացման վարչությունը (AFAD) հայտնել է Հաթայ նահանգում երկու երկրաշարժի մասին՝ երեք րոպե տարբերությամբ (6,4 և 5,8 մագնիտուդով): Ավելի վաղ Թուրքիայի առողջապահության նախարարությունը հայտնել էր երկրաշարժերից հետո մոտ 300 տուժածի մասին։

 

Placeholder
Թուրքիայի Հաթայ նահանգում տեղի ունեցած նոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի