ԵՄ-ն մինչև 2024 թ-ի փետրվարի 24-ը երկարաձգել է հակառուսական պատժամիջոցները
Քաղաքական
08:47 21/02/2023
Աշխարհ

ԵՄ-ն մինչև 2024 թ-ի փետրվարի 24-ը երկարաձգել է հակառուսական պատժամիջոցները

ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մինչև 2024 թվականի փետրվարի 24-ը երկարաձգելու որոշումը։ ԵՄ Խորհրդի համապատասխան որոշումը հրապարակվել է «Եվրամիության պաշտոնական ամսագրում», գրում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ որոշումն ուժի մեջ է մտնում «Եվրամիության պաշտոնական հանդեսում» հրապարակման հաջորդ օրվանից:

ԵՄ արտաքին ծառայության տվյալներով՝ Ռուսաստանի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների ցուցակում ներկայումս ընդգրկված է 1386 ֆիզիկական անձ և 171 ընկերություն։

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտարարել էր, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ կապված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ, սկսել են մշակել դեռ երկու ամիս առաջ, երբ ՌԴ-ն սկսել է հատուկ ռազմական գործողություն:Նրա խոսքով՝ Ռուսաստանի սահմաններին զորքեր տեղակայելու թեմայով ԱՄՆ-ի հետախուզության հրապարակումն է Եվրոպային դրդել նման գործողությունների:

 

Placeholder