Փաստաբանների ծեծի միջադեպին մասնակցած օպերլիազորներն ազատվել են զբաղեցրած պաշտոններից. Զոհրաբյան
Իրավունք
16:17 21/02/2023
Հայաստան

Փաստաբանների ծեծի միջադեպին մասնակցած օպերլիազորներն ազատվել են զբաղեցրած պաշտոններից. Զոհրաբյան

Փաստաբանների ծեծի միջադեպին մասնակցած Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներ Մարտուն Եղիազարյանը և Վահե Պապոյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններից: Այս մասին հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը։ 

«Ուրախ եմ, որ Ներքին գործերի նախարարությունը կառուցողական և արդար կեցվածք է դրսևորել:
Փաստաբանը պետք է պաշտպանված լինի ցանկացած միջավայրում, առավել ևս  ոստիկանության բաժիններում:

Փաստաբաններով ուշադրության կենտրոնում ենք պահելու այս խնդրով հերթական զարգացումները, այդ թվում՝ քրեական գործի ընթացքը»,-գրել է Զոհրաբյանը։ 

Placeholder
Փաստաբանների ծեծի միջադեպին մասնակցած օպերլիազորներն ազատվել են զբաղեցրած պաշտոններից. Զոհրաբյան