Շառլ Ազնավուրի հոբելյանական ծրագրի կազմման նպատակով ընդունվում են հայտեր
Մշակույթ
18:00 22/02/2023
Հայաստան

Շառլ Ազնավուրի հոբելյանական ծրագրի կազմման նպատակով ընդունվում են հայտեր

2024 թվականին լրանում է Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակը:

Այդ առիթով ԿԳՄՍ նախարարությունը հավաքագրում է ստեղծագործական մտահղացումներ և գաղափարներ, որոնք կարող են ընդգրկվել հոբելյանական միջոցառումների ծրագրում:

Նախարարությունից տեղեկացնում են, հայտերը պետք է պարունակեն ծրագրի անվանումը, կազմակերպության անվանումը, բովանդակության հակիրճ նկարագրությունը, նախատեսվող ֆինանսավորման չափը:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտի 22-ն է:

Placeholder
Շառլ Ազնավուրի հոբելյանական ծրագրի կազմման նպատակով ընդունվում են հայտեր