Ստրանջիայի մրցաշար. 2-րդ մրցումային օրը 4 հայ բռնցքամարտիկ հաղթանակ է տոնել
Սպորտ
11:31 22/02/2023
Հայաստան

Ստրանջիայի մրցաշար. 2-րդ մրցումային օրը 4 հայ բռնցքամարտիկ հաղթանակ է տոնել

Բուլղարիայում ընթացող Ստրանջիայի մրցաշարի 2-րդ մրցումային օրը 4 հայ բռնցքամարտիկ հաղթանակ է տոնել։ Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի հաղորդմամբ, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, 63.5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը և 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը հաղթելով իրենց մրցակիցներին՝ դուրս են եկել 1/4 եզրափակիչ, իսկ 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը հաղթանակից հետո դուրս է եկել 1/16- րդ եզրափակիչ։

Այսօր Նարեկ Հովհաննիսյանը կանցկացնի իր երկրորդ մենամարտը, ռինգ դուրս կգան նաև Արթուր Ղազարյանը, Վախթանգ Հարությունյանը  և Դավիթ Չալոյանը։

Placeholder