Reuters. Պետդեպարտամենտը փետրվարի 21-ին սխալմամբ տարածել է G7-ի ԱԳ նախարարների հին հայտարարությունը
Քաղաքական
10:25 22/02/2023
Աշխարհ

Reuters. Պետդեպարտամենտը փետրվարի 21-ին սխալմամբ տարածել է G7-ի ԱԳ նախարարների հին հայտարարությունը

Փետրվարի 21-ին ԱՄՆ Պետդեպարտամենտը սխալմամբ տարածեց G7-ի երկրների արտգործնախարարների հին հայտարարությունը, որում ասվում էր, որ մտադիր են նոր սահմանափակող միջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ՝ կապված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։ Այդ մասին չորեքշաբթի հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով Ճապոնիայի ԱԳՆ-ին։

Ճապոնիայի ԱԳՆ-ն ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում չի հաստատել կամ հերքել այս տեղեկությունը։ Ճապոնիայի ԱԳՆ կայքը չի հրապարակել համապատասխան հայտարարություն կամ բացատրություն, որ ամերիկյան կողմը այն սխալմամբ է հրապարակել։

Միաժամանակ Kyodo գործակալությունը հետ է կանչել G7-ի արտգործնախարարների հայտարարության մասին լուրը՝ մանրամասնելով, որ նման հայտարարություն չկա։

Երեքշաբթի օրը ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը հրապարակել է G7-ի արտգործնախարարների հայտարարությունը։ Այն պարունակում էր Ռուսաստանի դատապարտումը՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ, ինչպես նաև նշվում էր, որ G7 երկրներն աջակցում են Ուկրաինայի «պաշտպանվելու» և նրա ենթադրյալ «տարածքները վերադարձնելու իրավունքին»։
 

Placeholder
Reuters. Պետդեպարտամենտը փետրվարի 21-ին սխալմամբ տարածել է G7-ի ԱԳ նախարարների հին հայտարարությունը